Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով ընթանում է նախաքննություն

Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով ընթանում է նախաքննություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում մահացած զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով նախաքննություն է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 22-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ցանկացած մեկ զինծառայողի, մեր մեկ գործընկերոջ մահն անվերականգնելի է, և բարոյապես բոլորիս վրա ազդում է: Դեպքերի թվի հետ կապված՝ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշակի թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց՝ պետք էր շատ ավելի աշխատել՝ հավելելով, որ համապատասխան հանձնարարությունները տրված են:

«Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննություն է իրականացվում»,- նշեց նա:  

Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000 թ. ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին։ Զինծառայողը վնասվածք էր ստացել ճակատի շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]