Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա է. կներկայացվի «BOOMԵՐԱՆԳ» կատակերգությունը  

Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա է. կներկայացվի 
«BOOMԵՐԱՆԳ» կատակերգությունը  

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա է: Հուլիսի 25-ին և 26-ին թատերասերներին կներկայացվի «BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ  կատակերգությունը:  Պատմությունը հետհեղափոխական շրջանում ապրող օլիգարխի մասին է։ Փախուստի մեջ գտնվող օլիգարխի, դավաճան սիրուհու, թմրամոլ որդու, խարդախ հաշվապահի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին։ Ներկայացման հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլ առաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացման բեմադրությունը կատարել է Սեդրակ Գոջամանյանը: Դերերում հանդես են գալիս Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը, Միլենա Ավանեսյանը: Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը: Երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը, գրաֆիկական դիզայնը՝ Արվին Քոչարյանի:

«Քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում. 2018 թվականի հունիս-հուլիս ամսից ես և սցենարիստ Արմեն Վարդանյանը որոշեցինք, որ կարելի է ներկայացում պատրաստել հեղափոխության ու դրանից հետո առաջացած հասարակական դասակարգի մասին, ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հասարակության մեջ»,-ասում է ներկայացման բեմադրիչ Սեդրակ Գոջամանյանը:  Ռեժիսորի կարծիքով՝ արվեստագետը որպես երրորդ աչք այս ներկայացմամբ նայում է այն ամենին, ինչ տեղի ունեցավ հեղափոխության օրերին և հեղափոխությունից հետո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am