Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն է լինելու

Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում երթևեկության 
փոփոխություն է լինելու

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Արմենպրես»-ին ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ փոփոխությունը կատարվում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով:
Փոփոխության արդյունքում Աբովյան քաղաքի կողմից դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկելի մասի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում, կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են ձախ շրջադարձով երթևեկել դեպի Զ.Քանաքեռցու փողոց կամ կատարել հետադարձ՝ չխոչընդոտելով ուղիղ՝ Թբիլիսյան խճուղով դեպի Ազատության պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am