Հասարակական

Վարչապետը զորամասում անձամբ փորձեց զինվորի սննդի որակը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը զորամասում անձամբ փորձեց զինվորի սննդի որակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերում:

«ՊՆ-ն հիմա փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը: Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում, և ձեզ ներկայացնենք»,- ասաց վարչապետը:

Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշեց, որ տարբերությունն ահռելի է:

«Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի հետ զորամաս են այցելել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում