Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վան քաղաքից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա գտնվող Օզալփ գավառում փախստականներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 15 զոհ և 27 վիրավոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից և, պտույտներ գործելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել ձորը:

Տեղեկությունների համաձայն՝ 15 այլազգի զոհերի թվում են նաև կանայք և երեխաներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ