Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Երևանի նոր էլեկտրակայանի կառուցումն իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության ամենամեծ ներդրումն է


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շինարարական փուլի մեկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «ՌԵՆԿՈ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին։

«Մենք հպարտանում ենք Հայաստանում մեր գործունեությամբ։ Սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում՝ չնայած, որ արդեն 20 տարի գործունեություն ենք ծավալում այստեղ», - ասաց Ջովանինին և հավելեց, որ նախագծի ուղղությամբ առաջին աշխատանքները սկսել են դեռևս 2016 թվականին։

Նրա խոսքով՝ այս նախագիծը վերջինը չի լինելու, և իրենք ծրագրում են ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիներին:

Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ