Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ուղղմանը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ուղղմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն Է տվել 2020 ֆինանսական տարա բյուջեին, որը նախատեսում Է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով: Նիստի հեռարձակումը վարել Է C-Span հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուղղումն առաջարկել են Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատներ Բրեդ Շերմանը եւ Մաքսին Ուոթերսը: «Այս ուղղումը նկատի Է ունենում իսկական, լուրջ պատժամիջոցներ Ռուսաստանի պետության դեմ եւ նախատեսում Է, որ ԱՄՆ-ի ոչ մի քաղաքացի չի կարող նոր գործարքներ կատարել ռուսական սուվերեն պարտքով:

Այն նախատեսում Է նաեւ այդ պատժաիջոցների վերացման համար մեխանիզմ, եթե (ԱՄՆ-ի) վարչակազմը հանգի եզրակացության, որ Ռուսաստանը կարող Է չմիջամտել ամերիկյան ընտրություներին գոնե մեկ ընտրական ցիկլի ընթացքում, եւ եթե Կոնգրեսը համաձայնվի այդ եզրակացությանը»,- հայտարարել Է Շերմանը: «Մեզ անհրաժեշտ Է լուրջ մեխանիզմ, որպեսզի Ռուսաստանին պատժենք այն բանի համար, ինչ նա արել Է մեր նախորդ ընտրությունների հետ, եւ նրան կասեցնենք ապագա ընտրություններին միջամտելուց»,- պնդել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ