Քաղաքականություն

Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ համագործակցության համար. Տուսկ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ  համագործակցության համար. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ համագործակցության համար:

«Իմ այցելությունը փաստում է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դոնալդ Տուսկը:

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Այն արդեն վավերացրել է ԵՄ անդամ 14 պետություն և Հայաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում