Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանցիների 92 տոկոսը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները. հարցում

Հայաստանցիների 92 տոկոսը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները. 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին, իսկ ազգաբնակչության 61%-ը վստահում է ԵՄ-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող  «EU NEIGHBOURS east» նախագիծը Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում անցկացրել է 2019թ. հանրային կարծիքի ուսումնասիրությունը:

Հարցումն անցկացվել է փետրվար-ապրիլին, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 մարդուց բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցների վրա:

Հարցման արդյունքներով՝ 2018 թվականին ԵՄ-ի մասին դրական պատկերացում է ունեցել հայաստանցիների 48%-ը: ԵՄ-ի վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 6% է կազմում:

Հայաստանցիների 92%-ը (12%-ով ավելի, քան՝ 2018թ.-ին) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում,  ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը՝ 67%:

Հայաստանցիների 71%-ն  իրազեկված է Եվրամիության կողմից երկրին ուղղված ֆինանսական աջակցության մասին: 2018 թվականին իրազեկվածությունը եղել է 2%-ով պակաս:   Եվրամիության կողմից երկրին ուղղված ֆինանսական աջակցության մասին տեղյակ 71 տոկոսի 2/3-ն այդ աջակցությունն արդյունավետ է գնահատում: Դա բարձր է 2016թ.-ին արձանագրված 62% ցուցանիշից, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշից, որը կազմում է 54%:

Ամենամյա հարցումներն անցկացվում են արդեն չորրորդ տարին, իսկ առաջին նմանատիպ ուսումնասիրությունն իրականացվել է 2016 թվականին: Վեց երկրի արդյունքները ներկայացված են ազգային հաշվետվություններում և համախմբված տարածաշրջանային զեկույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am