Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարցվածները դրական են գնահատել կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ջանքերը

Հարցվածները դրական են գնահատել կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության 
ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին է, որ  Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցման մասնակիցների 59 տոկոսը կարծում է, որ ՀՀ կառավարությունը բավարար ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: 31 տոկոսն այն կարծիքին է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ջանքերը ոչ բավարար են, 10 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել:

Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության ջանքերը բավարար է գնահատել հարցված կանանց 63 տոկոսը, ոչ բավարար՝ 28 տոկոսը, 10 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել:

Հարցված տղամարդկանց 55 տոկոսն է բավարար գնահատել կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության ջանքերը, 36 տոկոսն անբավարար է գնահատել, 10 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել:

Հարցման 18-29 տարիքային խմբի մասնակիցների 67 տոկոսը բավարար է գնահատել կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության ջանքերը, 25 տոկոսն անբավարար է գնահատել, 9 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել:

30-49 տարիքային խմբի մասնակիցների 60 տոկոսն է բավարար գնահատել կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության ջանքերը՝ ոչ բավարար՝ 32 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 9 տոկոսը:

50-ն անց տարիքային խմբի մասնակիցների 59 տոկոսն է բավարար գնահատել կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, 31 տոկոսը՝ ոչ բավարար, հարցին դժվարացել է պատասխանել 10 տոկոսը:

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]