Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ պատվիրակությունը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ

 ԱԺ պատվիրակությունը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկ 
Ստանիսլավ Կարչեւսկու հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ hուլիսի 3-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԺ-ի եւ ԼՀ Սենատի ոլորտային հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը եւ համատեղ նիստերի անցկացման ավանդույթի շարունակականությունը՝ ընդգծելով, որ վերոնշյալը վկայում է հայ-լեհական օրակարգի առավել խորացման ու հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը վերահաստատել է նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ առավել ակտիվ փոխգործակցության հանձնառությունը՝ ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի առավել խորացման:

Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի նշանակությունը Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում՝ ընդգծելով նրա կամրջող դերը հայ-լեհական օրակարգում:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, շեշտվել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը: Արեւելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվել է ձեռքբերումներն ամրապնդելու եւ հաջորդ 10-ամյակի համատեղ աշխատանքներն ուրվագծելու կարեւորությունը: Երկուստեք արժեւորվել է նաեւ փոխադարձ շփումների խթանումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը՝ որպես պետությունների միջեւ կապերի ամրապնդման առանցքային գործոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am