Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատգամավորը վերջացրել է Հայաստանի ծովային օրենսդրության մշակումը

Պատգամավորը վերջացրել է Հայաստանի ծովային օրենսդրության մշակումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը մշակել է ծովային օրենսդրություն: Ծովային ելք չունեցող երկրին դա հնարավորություն կտա ունենալ սեփական դրոշով նավեր, դրանցով կատարել բեռնափոխադրում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Փամբուխչյանի խոսեց նախագծի մասին:

«Վերջացրել եմ աշխատանքը, հիմա ԱԺ-ում փորձագետների կողմից իրավական տեսքի է բերվում: Օրենսգիրքը գրել եմ՝ դիտարկելով ուրիշ երկրների փորձը: Դա Հայաստանի համար ձեռնտու կլինի տնտեսական առումով, նաև փոխադրումների այլընտրանքային ճանապարհի հնարավորություն կստեղծի: Աշխարհում 44 երկրի, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով, ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայով իրավունք է տրված ունենալ իրենց օրենսդրությունը և դառնալ «ծովային երկիր»` իրենց ամենամոտ երկրի միջոցով իրականացնելով ծովային փոխադրումներ, երկրին իրավունք է տրվում ունենալ սեփական դրոշով նավեր: Մշակված օրենսդրությունը տալիս է կարգավորումները, սակայն երկրին վերջնական իրավունքը տալը վերապահված է ՄԱԿ-ի կոնվենցիայով»,-ասաց Փամբուխչյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը միացել էր այդ կոնվենցիային, սակայն դեռ չուներ ծովային օրենսգիրք, հետևաբար չէր կարող օգտվել այդ հնարավորությունից: Հիմա արդեն մշակված է կարգավորող փաստաթուղթ, ընդունումից հետո դրան պետք է հաջորդի Անգլիայում համապատասխան մարմնի կողմից թույլտվություն ստանալու փուլը: Դրանից հետո Հայաստանն արդեն կդառնա «ծովային երկիր»: Հնարավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ամենամոտ ծովային երկրում սեփական դրոշով նավեր ձեռք բերի, կատարի բեռնափոխադրում, որից կարող են օգտվել նաև այլ երկրների տնտեսավարողներ:  Փամբուխչյանի խոսքով՝ դա լրացուցիչ մուտքեր կապահովի Հայաստանի պետբյուջե: Պատգամավորը բերեց Մոնղոլիայի օրինակը, որը դեպի ծով ուղիղ ելք չունի, բայց ունի իր երկրի դրոշով գրանցված մոտ 1 000 նավ: Դա բավականին մեծ գումարների մուտք է ապահովում այդ երկրի բյուջե:

Փամբուխչյանի խոսքով՝ տարբեր երկրներից կան մարդիկ, որոնք արդեն իսկ ցանկություն են հայտնել օգտվել Հայաստանի դրոշով նավերից, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և նրանք ցանկանում են, Հայաստանի դրոշով նավերն օգտագործելով, այդ երկրներում օգտվել մաքսատուրքերի արտոնությունից: Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի համար ցամաքային ճանապարհը Լարսի անցակետն է, որը հաճախ խցանվում է, իսկ «ծովային երկիր» դառնալու դեպքում փոխադրումների համար կունենանք այլընտրանք՝ ծովային ճանապարհ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]