Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել. նա անդրադարձել Աբովյանի ընտրություններին

   Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել. նա անդրադարձել 
Աբովյանի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել, վստահեցնում է՝ նեղացած չէ ոչ ոքից: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում չընտրվելն իրեն չի խանգարի որպես կուսակցության անդամ գործը շարունակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միքայելյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ինքն իբր նեղացել է ՔՊ-ից վարչության կազմում չընդգրկվելու համար և պատրաստվում է մանդատը վայր դնել:

«Չգիտեմ, թե ում երազանքն է: Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ այս ժողովրդին: Նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է եղել, որ արդար ընտրություններ են եղել, և ես ձայներ եմ ստացել: Ես ժողովրդի առաջ եմ պատասխանատու: Ես իմ գործն  արել եմ, անում եմ, ավելի շատ եմ անելու»,- ասաց Միքայելյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու չէր գալիս ԱԺ նիստերին, նա ասաց, որ առողջական հարցեր կային, բացի այդ, սպասում էր, որ ստեղծված իրավիճակը պարզ լինի:

Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին՝ Միքայելյանը կարծիք հայտնեց, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անձնավորել էր այդ ընտրությունները: Միքայելյանի խոսքով՝ երբ Պետրոսյանը ՔՊ-ին բերել, ներկայացրել է Աբովյանի քաղաքապետի թեկնածուին, ինքը դեմ է քվեարկել, հետո ընդհանրապես չի միջամտել ընտրություններին, պահել է ՔՊ կարգ ու կանոնը: «Ես ասել եմ, որ ճանաչում եմ գործող քաղաքապետին: Ես նրան ճանաչում էի 95 թվականից: Նա երկար տարիներ եղել է պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժողովի փորձագետ: Ես ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների: Նա այն քաղաքապետներից մեկն է, որ բյուջեն գերակատարել է: Այսօր Հայաստանում նման բան չի եղել»,- նշեց Միքայելյանը:

Միքայելյանի կարծիքով՝ ՔՊ-ին վայել է, որ եթե մարդ կա, որ իրոք արժեք ունի, պետք է գնահատվի և նշանակվի: Ամփոփելով ներկայացվածը՝ Միքայելյանը նշեց, որ ՔՊ-ին թիկունքից չի խփել, ոչ ոքի չի հորդորել, որ ընտրեն գործող քաղաքապետին: Նրա կարծիքով՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի միջոցով, որն իր պնդմամբ՝ անձնավորել է ընտրությունները:

Անդրադառնալով ՔՊ վարչության անդամ չընտրվելուն՝ նա նշեց, որ երբեք իրեն չի զարմացրել վարչության անդամ լինել կամ չլինելը: «Միգուցե այնտեղ ինչ-որ խմորումներ է գնացել, որոշակի անձինք թիմեր են ձևավորել ներսում, դրա համար այդպես եղավ: Սակայն այսօր ինձ երբեք չի խանգարի, որ իմ գործը որպես ՔՊ կուսակցության անդամ շարունակեմ:  Բացի այդ, Սասուն Միքայելյանի օրոք ՔՊ-ն հաղթանակ է տարել: Ես եղել եմ այս կուսակցության ղեկավարը 2.5 տարուց ավելի»,-ասաց Միքայելյանն ու նշեց, որ հին ՔՊ-ականներից շատերը՝ Փաշինյանի գլխավորությամբ երբեք իր նշած խմորումների մեջ չեն եղել: Նրա կարծիքով՝ կուսակցության մեջ դրած սկզբունքը պահվել է:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ էր տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որին սատարում էր ընդդիմադիր ԲՀԿ-ն: ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Գրիգոր Գուլյանն էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]