Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրոպական երկրորդ խաղերի փակմանը մարզադաշտից հետևել է մոտ 22 հազար հանդիսական

Եվրոպական երկրորդ խաղերի փակմանը մարզադաշտից հետևել է մոտ 22 հազար 
հանդիսական

ՄԻՆՍԿ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղերի փակմանը ներկա էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք  այլ երկրների ղեկավարներ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությամբ մարվեց խաղերի խորհրդանիշ կրակը:

Եվրոպական խաղերի  փակման արարողությունը նույնպես  կայացավ «Դինամո» մարզադաշտում: Փակմանը մարզադաշտից հետևեցին մոտ 22 հազար հանդիսական: Կազմակերպիչները խաղերի եզրափակիչ  մասում հիմնականում տեսանյութերի միջոցով ներկայացրեցին մարզիկների անզիջում, գեղեցիկ, հուզիչ, արդար պայքար-մրցակցությունը` առանձնակի ընդգծելով խաղերի կայացման գործում կամավորների գործոնը:

Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեց նաև Բելառուսի հիմնը, մարզադաշտ դուրս բերվեցին մասնակից երկրների դրոշները, ի դեպ, Հայաստանի դրոշակակիրը Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էր:

Ներկաների ողջույն և հրաժեշտի խոսքով դիմեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և առանձնացրեց, որ Բելառուսը կարողացավ լավ անցկացնել խաղերը միայն միասնականության շնորհիվ: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Յանեժ Կոչիյանչիչը իր փակման խոսքում շեշտեց, որ այս խաղերը դարձան իսկական սպորտային տոն:

Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 4 տարի անց Կրակով քաղաքում: Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողը Ռուսաստանի ընտրանին է 109 մեդալով` 44 ոսկե, 23 արծաթե, 42 բրոնզե: Հայաստանը նվաճեց 11 մեդալ և հաշվարկում միայն 11-րդն է: Եվրոպական խաղերի չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը, Հովհաննես Բաչկովը , Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Տիգրան Կիրակոսյանը: Արծաթե մեդալներ նվաճեց Վահագն Դավթյանը, Կարապետ Չալյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ ահա Գոռ Ներսիսյանը, Կարեն Տոնականյանը և Արսեն Ղազարյանը բավարարվեցին բրոնզե մեդալով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am