Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը

Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի 12-ին, Երևանում:

Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 83 կողմ ձայնով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am