Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մեխակ Ապրեսյանն առաջարկում է զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների համար սահմանել մաքսավճարի արտոնություն

Մեխակ Ապրեսյանն առաջարկում է զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում 
իրականացնող ավտոբուսների համար սահմանել մաքսավճարի արտոնություն

ԴԻԼԻՋԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության ոլորտում հատկապես Վրաստանի հետ ռեգիոնալ համագործակցությունն ավելի ակտիվացնելու ու դյուրացնելու համար որոշակի օրենսդրական բարեփոխման կարիք է տեսնում: Նա առաջարկում է  զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսներին ազատել սահմանային հատման համար նախատեսված մաքսավճարից:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ապրեսյանը նման տեսակետ հայտնեց Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միասնական զբոսաշրջային արդյունք ունենալու վերաբերյալ հարցին:

«Ռեգիոնալ համագործակցության առումով կա օրենսդրական կարգավորման խնդիր: Հայկական զբոսաշրջային ընկերությունը, օրինակ՝ եվրոպական, ճապոնական զբոսաշրջային խմբին Հայաստանի անցակետից վրացական անցակետ հասցնելու համար տրանսպորտային միջոցի համար տալիս է սահմանային հատման մաքսավճար՝ մոտ 10 հազար դրամի կարգի: Մաքսավճարի արտոնությունը միայն կանոնավոր ուղևորափոխադրումների համար է սահմանված: Սակայն այն չի գործում զբոսաշրջային ավտոբուսների համար, որոնք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում: Հատկապես զբոսաշրջային ուղևորափոխադրումների համար պետք է, որ այդ մաքսավճարը չլինի»,-ասաց Ապրեսյանը։

Նրա կարծիքով՝ դա անհարկի բարձրացնում է Հայաստանի զբոսաշրջային փաթեթի գինը, նաև լրացուցիչ անհարմարություն է առաջացնում: «Առաջարկում ենք, որ Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարվի, և զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացողն ավտոբուսների համար ևս սահմանվի մաքսավճարի արտոնություն»,-ասաց Ապրեսյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են դեռ հեղափոխությունից առաջ: Հիմա արդեն հարցի քննարկումը վերսկսվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am