Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Կառավարությունը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի շենքն ու հարակից տարածքը կվաճառի «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին

Կառավարությունը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի շենքն ու հարակից 
տարածքը կվաճառի «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենք-շինություններն ու հողամասը կվաճառի «Ատլանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ատլանտ Գրուպ» ՍՊԸ -ն 5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է ներկայացնում, ըստ որի առաջարկում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 53/2 հասցեում գտնվող 1039.1 քմ մակերեսով շենք-շինությունները, և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.11348 հա մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին: Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանված է 1000 դրամ: Եվ, հաշվի առնելով, որ նշված հասցեում կառուցվելու է նոր գույքային համալիր, քննարկումների արդյունքում ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2019թ. մայիսի 16-ի դրությամբ գույքի գնահատված 274 մլն 904 հազար 820 ՀՀ դրամ շուկայական արժեքի վճարման փոխարեն գույքային համալիրի կառուցման ավարտից հետո, որը սահմանվել է 2021թ. օգոստոս ամիսը, Հայաստանի Հանրապետությանը ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի, հանձնել կառուցված գույքային համալիրի երրորդ հարկից առնվազն 1000 քմ մակերեսով հասարակական նշանակության վերանորոգված տարածք, որը հետագայում կծառայի պետության կարիքներին»,- ասաց նախարարը:

Վաճառվող վայրում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ համալիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am