Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստը մեր թիմում խաղալու փորձ արդեն ունի. Իշխանյանը պաշտպանել է «Ալաշկերտի» գույները 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում:
Պաշտպանը հանդես է եկել նաև «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասար-Կապանում», իսկ նրա նախորդ ակումբը Վանաձորի «Լոռին» էր:
Հայ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` դառնալով 1 գոլի հեղինակ:
«Ալաշկերտի» նորեկը թիմի կազմում մեկնել է Հանքավան, որտեղ ալաշկերտցիները 10-օրյա հավաք և երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն` նախապատրաստվելով եվրագավաթային հանդիպումներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում