Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ իշխանությունները կոշտ դիրքորոշում ունեն ցանկացած երկրի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձի նկատմամբ. Արարատ Միրզոյան

ՀՀ իշխանությունները կոշտ դիրքորոշում ունեն ցանկացած երկրի կողմից Հայաստանի 
ներքին գործերին միջամտելու փորձի նկատմամբ. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները կոշտ դիրքորոշում ունեն աշխարհի բոլոր երկրների կողմից երկրի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում ՌԴ դեսպանի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավիրվելը և նրա հետ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում զրույցը նշանակում է, թե գործող իշխանությունները կոշտացնում են դիրքորոշումը:

«Ոչ: Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու որևէ փորձի տեսական հնարավորություն դիտարկելու և այլնի հետ կապված: Սա շատ տեսական, նաև՝ պրակտիկ դրսևորվող դիրքորոշում է»,-ասաց Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի դեսպանի հետ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, բազմաթիվ հարցեր ենք քննարկել: «Այդ թվում նաև խոսել ենք փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին, մենք ՝ ռուս, ռուսական կողմը՝ հայ ժողովրդի դիրքորոշումը հարգելու մասին»,-նշեց Միրզոյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի դեսպանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ անձամբ ինքը չի ողջունում հանդիպումը: «Խոսքը նրա մասին չէ, թե որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի Հայաստանի քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի հետ, այլ նրա մասին է, որ հանդիպում է տեղի ունենում մեկի հետ, ում նկատմամբ շատ լուրջ մեղադրանք կա առաջադրված և կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ հանդիպում կարող է դիտվել իբրև միջամտություն»,-պարզաբանեց Միրզոյանը:

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր, որ հանձնաժողովի նիստում ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման շուրջ քննարկումից հետո, ինքը խոսել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am