Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը

Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին 
իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման Հայաստանի օրակարգն առաջ մղելու գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ օրակարգում ներկայումս առաջնային նշանակություն ունեն դատաիրավական ոլորտում բարեփոխումները: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ դրանք կյանքի կոչելու գործում օժանդակություն ցուցաբերելու գործնական քայլերի, այդ թվում՝ ԵԽ  բարձրաստիճան առաքելության անդամների Հայաստան այցելելու համար:  

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է փոխանցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ջերմ ողջույններն ու պատրաստակամությունը՝ աջակցելու դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է սերտ համագործակցության տարբեր ուղղություններով Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն ու ամրապնդումն է դատական համակարգի նկատմամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում իրական փոփոխությունների հասնելը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումներին, այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]