Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին

ՀՀ նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի 
շրջանավարտների միության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն է և նրա հիշատակի հավերժացումը:

Ողջունելով նրանց մտադրությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է օժանդակել Գյումրի քաղաքի՝ աջակցության կարիք ունեցող որևէ կրթօջախի՝ հաշվի առնելով, որ Սահակ վարդապետ Քեշիշյանը ժամանակին հոգևոր և մշակութային գործունեություն է ծավալել նաև Գյումրիում: «Այն լավագույն արժեքները, որ ստեղծվել են, որ ունենք, պետք է փոխանցենք հաջորդ սերնդին: Իզուր չէ, որ հայր Սահակն իր ուշադրությունը Գյումրիի վրա էր կենտրոնացրել: Այն մեր պատմական, կրթական ու մշակութային կենտրոնն է եղել և պետք է շարունակի այդպիսին մնալ», -ասել է նախագահը:

Հյուրերը պատրաստակամությամբ են ընդունել առաջարկը, ինչպես նաև ներկայացրել Սահակ վարդապետի հիշատակին նվիրված իրենց մյուս նախաձեռնությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am