Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր 
վիրտուալ տարածքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆասթ Բանկն արդեն վիրտուալ աշխարհում է և հասանելի է բոլորին հայկական ամենաթրենդային տիրույթում՝ Ֆասթեքսվերսում։ Այս քայլով բանկն իր հաճախորդներին է առաջարկում բանկային ծառայություններից օգտվելու նոր՝ ժամանակակից փորձառություն։

Ֆասթ Բանկի վիրտուալ տարածքը՝ Fspace-ը, բանկի հաճախորդների և, մասնավորապես, երիտասարդների այն սեգմենտի համար է, որն ակտիվ օգտվում է համացանցից և պատրաստ է թվային փոխակերպման, բարձր է գնահատում նորագույն տեխնոլոգիաները և, անշուշտ, ուզում է առանց որևէ տեղ շտապելու և ավելորդ ժամանակ ծախսելու՝ աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի հայտնվել Բանկում։

Fspace-ում Ֆասթ Բանկի աշխատակիցների, ավելի ճիշտ՝ նրանց ավատարների հետ հաճախորդները կարող են հաղորդակցվել private talk-ի միջոցով՝ զանգով։ Հնարավորություն կա նաև այդ պահին տարածքում գտնվող մարդկանց հետ խոսել public talk-ով կամ հաղորդագրություն գրելու միջոցով։ Ի դեպ, օգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները։

Բանկի թվային տարածքում հայտնվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fastexverse հավելվածը կամ գրանցվել https://space.fastexverse.com/ կայքում, այնուհետև գրանցումը հաստատելուց հետո տեղափոխվել community բաժին և այնտեղ գտնել Fspace-ը։

Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am