Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտներին, ովքեր վճարում են կատարել ՌԴ կենսաթոշակային ֆոնդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է РБК-ն:
Դա դիտարկվում է ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրով, որը պատրաստվում է ստորագրման: Այսօր միգրանտները վճարումներ են կատարում Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդին, սակայն կենսաթոշակ չեն ստանում:
ԵԱՏՄ անդամ երկրների միջև կենսաթոշակային ապահովության համաձայնագրով առաջարկում է, որ այն երկիրը, որում միգրանտն աշխատել է և կենսաթոշակային ֆոնդին կատարել վճարումները, պետք է տա կենսաթոշակ ՝ նաև նրա հայրենիք վերադառնալուց հետո:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փաստաթուղթը, հավանաբար, կստորագրվի աշնանը: