Սպորտ

Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր՝ մեդալային գոտեմարտում 3:2 հաշվով հաղթելով Վրաստանից Միրիանի Մայսուրաձեին:

Ավելի վաղ՝ Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում մրցեց և 11:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Օլեքսանդր Եվսիենկոյին: Եվրոպայի առաջնության բրոզե մեդալակիր էին դարձել 70 կգ քաշային Արման Անդրիասյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում