Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում

Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ 
շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների անցկացման հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե Ադրբեջանի կողմից առանց հայտարարելու զորավարժություններ անցկացնելն արդյո՞ք  դեմարշ չեն համաշխարհային, միջազգային հանրությանը: «Հայաստանի համար սա առիթ ու հիմք չէ արդյոք դիմելու ՄԱԿ անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի դոսյեն վերանայելու համար»,-հետաքրքրվեց Ուրիխանյանը:

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց՝ հարցը մաս է կազմում ավելի լայն մտահոգությունների, որոնք կապված են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հետ: «Հարցը կարելի է բարձրացնել ամենուր, դա արվում է միջկառավարական մակարդակով: Կոնկրետ այս հարցում ձևաչափն ու հարթակը ԵԱՀԿ-ն է, և ԵԱՀԿ շրջանակներում այս հարցն արդեն բարձրացված է՝ համապատասխան գործիքներ օգտագործելով», - պատասխանեց Զուրաբ Մնացականյանը։

Տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am