Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքի կենտրոնական փողոցներում իրականացվում  են փոսային նորոգման  եւ ծառատնկման աշխատանքներ

Մարտունի քաղաքի կենտրոնական փողոցներում իրականացվում  են փոսային նորոգման  եւ ծառատնկման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կենտրոնական փողոցներում արդեն ավարտվել են ծառատնկումները եւ մեկնարկել փոսային նորոգման աշխատանքները: Ինչպես   «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունի քաղաքի  բնակիչների նվիրատվությամբ  քաղաքապետարանին է հատկացվել 170 արծաթափայլ եւ կանաչ եղեւնի ու  8 տուա, որոնց տունկն արդեն կատարվել է Մյասնիկյան եւ Երեւանյան փողոցներում ու մշակույթի տան շրջակայքում: Ծառատունկն իրականացվել է քաղաքապետարանի եւ նրա ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցների ուժերով: Իսկ մի  քանի օր է, ինչ տեղական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել ու ընթանում են կենտրոնական փողոցների փոսային նորոգման աշխատանքները:

«Փոսային նորոգումների ու ճաքալցման աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել էր 19 միլիոն դրամ, սակայն  մրցույթը շինարարական կազմակերպությունը շահել է  13 միլիոն դրամով, ինչի արդյունքում ունեցել ենք 6 միլիոն դրամի տնտեսում: Հատկացված գումարի շրջանակներում կկատարվի 2400 քառակուսի մետր փոսային նորոգում եւ 3500 գծամետր ճաքալցում: Աշխատանքները կավարտվեն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ: Միաժամանակ մեր օժանդակությամբ հարթեցվում են քաղաքի երկրորդական նշանակության փողոցները, որպեսզի ապահովվի անվտանգ երթեւեկությունը: Այս ամռան ընթացքում քաղաքի  Երեւանյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցներում  ասֆալտապատման աշխատանքներ կիրականացնենք սուբվենցիոն ծրագրերի հաշվին, որոնք այս պահին գտնվում են հաստատման գործընթացում: Կկառուցենք 7035 քառակուսի մետր ասֆալտապատ ճանապարհ եւ 1987 քառակուսի մետր բազալտե սալիկապատ  մայթեր: Ամբողջովին կլուսավորվեն Աբովյան, Գեւորգ Զիրոյան, Մոմճյան, Սայաթ-Նովա փողոցները՝ 4,4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվելու են ճանապարհաշինական աշխատանքներ, իսկ երրորդ ծրագրով նախատեսում ենք քաղաքի բոլոր 4 մանկապարտեզների հին լուսամուտների եւ մուտքի դռների փոխարինումը ժամանակակից եւ էներգախնայողություն ապահովող լուսամուտներով ու դռներով: Այդ ծրագրերի իրականացման համար մենք մեր ֆոնդային բյուջեում ունենք համապատասխան գումարներ ու սպասում ենք ՀՀ կառավարության  համապատասխան որոշմանը»,-ներկայացրեց Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am