Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չպետք է Ադրբեջանին թույլ տալ ֆուտբոլի հետևում թաքցնել մարդու իրավունքների ոտնահարումները. Amnesty International-ը՝ ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին

Չպետք է Ադրբեջանին թույլ տալ ֆուտբոլի հետևում թաքցնել մարդու իրավունքների 
ոտնահարումները. Amnesty International-ը՝ ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ավելացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշման համար՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները ֆուտբոլի հետևում թաքցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: 

Կազմակերպության՝ Միացյալ Թագավորության ծրագրերի տնօրեն Քեյթ Ալենն ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումները, լրագրողները, իրավապաշտպանները, բլոգերները ենթարկվում են հետապնդումների, իսկ անարդար դատական որոշումները շարունակում են սովորական երևույթ մնալ:

Նրա խոսքով՝ որոշ երկրների կառավարություններ շատ հաճախ են սկսել օգտագործել հեղինակավոր սպորտային միջոցառումները՝ ռեպրեսիվ քաղաքականությունից, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից շեղելու և թափանցիկ ու բաց լինելու տպավորություն ստեղծելու համար, իսկ Բաքվում Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ խաղը այդպիսի  վերջին դրսևորումն է:

Նշվում է նաև, որ ադրբեջանցի իրավապաշպանների խոսքերով Ադրբեջանում ավելի քան 150 մարդ քաղաքական դրդապատճառներով բանտում է, զանգվածային ձերբակալություններ են իրականացվում մեդիային լռեցնելու, ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

Պարբերականը հիշեցնում է, որ ՈՒԵՖԱ-ի հասցեին քննադատություններ են հնչում նաև նրա համար, որ երկրպագուների համար դժվար է Բաքու հասնելը, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասնակից թիմերի «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուներին միասին ընդամենը 12 հազար տոմս է հատկացվել:

Կազմակերպության՝ Միացյալ Թագավորության տնօրենի հայտարարությունը հաջորդում է «Արսենալ»-ի հաղորդագրությանն այն մասին, որ  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղին: 

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ Բաքու չի մեկնի և չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]