Վերլուծություն

Վեթինգը բարեփոխումներ իրականացնելու հարցում աշխարհում ընդունված արդյունավետ գործիք է

6 րոպեի ընթերցում

Վեթինգը բարեփոխումներ իրականացնելու հարցում աշխարհում ընդունված արդյունավետ գործիք է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում բավական շատ է խոսվում դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին՝ ամբողջացնելու երկրում մեծ թափ ստացած ժողովրդավարացման գործընթացները: Իրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար, իհարկե, անհրաժեշտ է մշակել ոչ միայն համապատասխան գործիքներ, այլ նաև այդ բավական բարդ գործընթացում ներգրավել միջազգային գործընկերներին: Հատկանշական է, որ մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ԵԽ-ն արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի կայացմանն, ինչն, անշուշտ կնպաստի բարեփոխումների տեմպին և արդյունավետությանը:

Իսկ ի՞նչ գործիքներ կան դատաիրավական համակարգի բարեփոխումները կյանքի կոչելու համար: Ամենաընդունված գործիքներից մեկը վեթինգն (vetting) է, որի կիրառման անհրաժեշտության մասին օրերս նշել է նաև ՀՀ վարչապետը:

Վեթինգի գործընթացը կիրառվում է տարբեր ոլորտներում և նպատակ է հետապնդում բացահայտել պաշտոնական լիազորությունները չարաշահող կամ կոռումպացված պաշտոնյաներին՝ վերականգնելու այդ ոլորտի նկատմամբ հանրային վստահությունը: Իրավական ոլորտում վեթինգ իրականացվել է Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում, Ալբանիայում, Քենիայում և այլն:

Հատկանշական է, որ միջազգային այնպիսի հեղինակավոր կառույց, ինչպիսին ՄԱԿ-ն է, օրենքի գերակայությունն ապահովելու տեսանկյունից վեթինգը համարում է բավական արդյունավետ գործիք: 2003թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը ՄԱԿ-ի առաքելությունների շրջանակներում երկարաժամկետ, կայուն ինստիտուցիոնալ կարողություններն ապահովելու համար սկսել է զարգացնել օրենքի գերակայությունն ապահովող գործիքներ, որոնց թվին է պատկանում իրավական համակարգի վերահսկման (vetting) և մոնիտորինգի գործիքը՝ նպատակ հետապնդելով վերականգնել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

Ինչ վերաբերում է վեթինգի գործընթացն ապահովող մեխանիզմներին, ապա դրանք ֆիքսված չեն և յուրաքանչյուր երկրում տարբեր դրսևորումներ են ունենում: Միջազգային, մասնավորապես՝ վերը նշված երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավական համակարգում վեթինգի գործընթաց սկսելու համար մեծամասամբ ընդունվում են վեթինգի վերաբերյալ հատուկ օրենքներ, որոնք թույլ են տալիս ստեղծել հատուկ անկախ հանձնաժողովներ/խորհուրդներ/կոմիտեներ: Բավական կարևոր է, որ ստեղծված անկախ մարմինների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ներգրավվում են ոչ միայն տեղի, այլ նաև միջազգային փորձագետներ: Իսկ ստեղծված մարմնի կողմից վեթինգ իրականացվում է այն մեխանիզմներով, որոնք ամրագրված են տվյալ երկրի կողմից վեթինգի մասին ընդունված օրենքում: Նման մեխանիզմներից են, օրինակ, դատավորների և դատախազների ունեցվածքի, կապերի, գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության հավաքագրումը, նրանց հայտարարագրումը, հավելյալ տեղեկություններ ստանալու համար նրանց հետ հարցազրույցների իրականացումը, որակավորման գործընթացի կազմակերպումը և այլն:

Բավական հետաքրքիր է, որ օրինակ Բոսնիա և Հերցեգովինայում դատական համակարգում վեթինգի գործընթաց իրականացրել է ՄԱԿ առաքելությունը: Ստեղծվել են Բարձրագույն դատական և դատախազական խորհուրդներ՝ կազմված տեղի և միջազգային մասնագետներից՝ իրականացնելու սերտիֆիկացման գործընթաց և բոլոր թափուր տեղերի համար կազմակերպելու ընդհանուր մրցույթ:

Հատկանշական է նաև Ալբանիայի փորձը: ԵՄ անդամակցության համար երկխոսությունը մեկնարկելու նպատակով 2016թ. Ալբանիայում ընդունվել է 17 սահմանադրական փոփոխություն՝ դատական համակարգում վեթինգի գործընթաց սկսելու համար: Իսկ գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար Ալբանիայի վեթինգի գործընթացում վերահսկող գործունեություն է ծավալում Եվրոպայի խորհուրդը՝ կարևորելով երկրում դատաիրավական համակարգի բարեփոխումները: Ավելին, վեթինգի գործընթացն իրականացնող 2 հատուկ մարմինների գործունեությունը վերահսկելու համար ստեղծված Միջազգային մոնիտորինգային մարմինը կազմված է ԵՄ անդամ տարբեր երկրների դատավորներից և դատախազներից: Նշենք, որ Ալբանիայում վեթինգի գործընթացում ստեղծված հատուկ մարմինները դատավորներից և դատախազներից պահանջում են իրենց ակտիվների վերաբերյալ հայտարարագրեր, հավաքագրում են նրանց կապերի, գործունեության վերաբերյալ տեղեկություններ և այլն:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ իրավական ոլորտում այդ թվում վեթինգի գործընթացի միջոցով բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների ծրագիրը ոչ միայն աննախադեպ չէ իր բնույթով, այլ նաև աշխարհում բավական լայն կիրառված, ընդունված, այդ թվում ԵՄ կողմից և իր արդյունավետությունն ապացուցած գործիք է: Իսկ արդյունավետությունն, իհարկե, կախված է քաղաքական կամքից և գործընթացի նկատմամբ հետևողականությունից:

Գրետա Ավետիսյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Վերլուծություն

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Վերլուծություն

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում