Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Հարցման մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել Փաշինյանի կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-ի իրականացված հարցումների մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել Փաշինյանի ձևավորած նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը: 53,8%-ը նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, իսկ 20,3%-ը` լիովին դրական»,- ասաց Նավասարդյանը:

Հարցվածների 57,7%-ը նշել է, որ համաձայն է նոր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված նշանակումների հետ:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ