Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին. Արայիկ Հարությունյան


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ:

«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին ևս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կուսակցության նախագահն ընդգծել է, որ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական: Նրա խոսքով, ունենալով արտաքին վտանգ, այսօր տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին:

«Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- հավելել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ