Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
12:18, 17 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ֆելիքս Թադեւոսյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է որոշման մեջ:
Թադևոսյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա ամռանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում