1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերմանացի և հայ մասնագետները իրականացրել են գիտահետազոտական աշխատանքներ Գեղարդի, Զվարթնոցի և Ավանի տաճարների որոշ քայքայված հատվածներում

Գերմանացի և հայ մասնագետները իրականացրել են գիտահետազոտական 
աշխատանքներ Գեղարդի, Զվարթնոցի և Ավանի տաճարների որոշ քայքայված 
հատվածներում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարդի, Զվարթնոցի և Ավանի տաճարների որոշ քայքայված հատվածներում գերմանացի և հայ մասնագետների աշխատանքային խումբը իրականացրել է գիտահետազոտական աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, ուսումնասիրությունները իրականացվել են համատեղ ծրագրի շրջանակներում։ 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գյոթենգեն քաղաքի Գեորգ Ավգուստի անվան համալսարանի,  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) համագործակցության և Վոլքսվագեն հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվում է «Քարերը հայկական ճարտարապետության ժառանգության մեջ» 3 տարվա գիտագործնական, հետազոտական ծրագիր։

2019-ի մայիսի 13-ին ՃՇՀԱՀ-ում կայացավ երեք շաբաթների ընթացքում կատարված հետազոտությունների ամփոփումը, որին ներկա էին համալսարանի ղեկավարությունը, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ և ԻԿՈՄՈՍ-Հայաստան կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը:  

«Վերականգնողական ճարտարապետության նկատմամբ գնալով պահանջարկը մեծանում է, հետևաբար ավելանում են նաև արդի նյութերի, մոտեցումների և խնդիրների լուծման հնարավորությունները։ Այս ոլորտում մենք  իտալացի մասնագետների հետ իրականացրել ենք ծրագիր, սակայն համոզված եմ, որ  Գեորգ Ավգուստի անվան համալսարանի հետ մեր  համագործակցությունը մի նոր տեսանկյուն կբացի մեր մասնագետների համար, քանի որ տարբեր դպրոցների հետ շփումը հարստացնում է գիտելիքը և ավելացնում է մասնագիտական կարողոթյունները»,- ողջյունելով ներկաներին ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր  Գագիկ Գալստյանը։

Ծրագրի շրջանակներում ապրիլի 23-ից մայիսի 12-ը  ուսումնասիրվել են Գեղարդի, Զվարթնոցի և Ավանի տաճարները։ Արդյունքում կատարվել է քարերի քայքայված հատվածների և կապակցող շաղախի տարբեր հետազոտություններ ու լաբորատոր փորձարկումներ։ Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՃՇՀԱՀ-ի Հուշարձանների չափագրման և ախտորոշման, Քիմիայի եւ կապակցող նյութերի և Շինարարական նյութերի և պատրաստածքների ուսումնագիտահետազոտական մասնագիտացված լաբորատորիաներում։ Վերցված նմուշների մի մասի հետազոտությունները կշարունակվեն Գերմանիայում, որից հետո միայն կտրվեն համապատասխան եզրակացություններ։ Հետազոտություններն իրականացվել են հայ և գերմանացի մասնագետների հետ համատեղ։ Հետազոտական աշխատանքները գլխավորել են Գեորգ Ավգուստ համալսարանի գիտաշխատող Վանյա Վեդեքինդը և ՃՇՀԱՀ դոցենտ Էմմա Հարությունյանը՝ մասնագիտական լաբորատորիաների ղեկավարներ Մարինա Բունաթյանի, Արտավազդ Արզումանյանի, Նիկոլայ Չիլինգարյանի, ինչպես նաև «Հորիզոն 95» ՍՊԸ շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայի վարիչ Հասմիկ Գևորգյանի աջակցությամբ։ Գառնիի, Զվարթնոցի  Ավանի տաճարների ուսումնասիրության աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել  նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը և ՀՀ մշակույթի նախարարությունը։

«Քարերը հայկական ճարտարապետական ժառանգության մեջ»  ծրագրի նպատակն է նպաստել վերականգնող-ճարտարապետների և հարակից մասնագետների վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության գործնական ամրակայման ու պահպանման աշխատանքների իրականացմանը՝ կանխելով քարերի քայքայումը և լուծելով պահպանության խնդիրները։  2019-ին մեկնարկած այս ծրագիրը հնարավորություն կտա հայ մասնագետներին նաև Գերմանիայում  շարունակել հետազոտական աշխատանքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]