Քաղաքականություն

ՀՀ-ում ընդդիմադիր գործունեության համար որևէ սահմանափակում չկա. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ընդդիմադիր գործունեության համար որևէ սահմանափակում չկա. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավորման մեկ տարվա ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը հիմա ժողովրդավարական երկիր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Անցած տարի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները մեր պատմության մեջ միակ խորհրդարանական ընտրություններն են, որի պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում: Սկսած 1995 թվականից, եթե անկեղծ լինենք, բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե մենք մեկ տարի առաջ մենք որևէ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են ժողովրդավարական ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»,- ասել է Փաշինյանը:

Հարցին՝ կա արդյոք ռեալ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Այո, իհարկե կա»

Հարցին՝ ինչպես է նրանց հետ շփվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մենք նրանց հետ նորմալ շփվում ենք: Մենք երբեմն բուռն բանավեճեր ենք ունենում, բայց դա նորմալ է ժողովրդավարական երկրի համար: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեության համար չկա ոչ մի սահմանափակում: Հիմա Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում