Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գործադիրը հաստատեց դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը ՀՀ-ի ու Չիլիի միջև

Գործադիրը հաստատեց դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող 
անձանց մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը ՀՀ-ի ու Չիլիի միջև

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հարցը կառավարության մայիսի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Նշված համաձայնագիրը նպատակ ունի աջակցելու, խթանելու Հայաստանի և Չիլիի միջև քաղաքական երկխոսության և բոլոր բնագավառներում համաչափ և բնականոն հունով զարգացումը խթանելու նպատակը: Այս համաձայնագիրը որևէ ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ չունի, չունի նաև Հայաստանի համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ»,- ասաց Մնացականյանը:

2014 թվականին Չիլիի Հանրապետություն պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, որի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չիլիի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: 2015թ. ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

2016թ. մայիսին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունեց բանաձև, որը դատապարտում էր ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիան և կոչ անում դադարեցնել այն:

Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները ներկայումս շարունակում են զարգանալ համագործակցային և բարեկամական ոգով:

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չիլիի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի հաստատման արդյունքում Չիլիի Հանրապետության հետ հարաբերություններում ակնկալվում է առավել սերտ համագործակցության ծավալում, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am