Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր

ԵՐԵՎԱՆ, 10  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր: 

«Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ ձայներով։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 101 կողմ, և 1 ձեռնպահ ձայներով, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 105 կողմ ձայներով:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը 102 կողմ ձայներով: 

«Վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերն ընդունվեցին  միաձայն 106 կողմ ձայներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am