Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ-ի նախագիծը, որին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն  առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ-ի նախագիծը, որին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ 10, ձեռնպահ 21 պատգամավոր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկակացրել էին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Կառավարությունում բացասական եզրակացություն ստանալուց հետո ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ընդգրկվել էր լիագումար նիստերի օրակարգ, և քննարկել մայիսի 8-ի նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում