Մահացել Է ռուս կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը
15:40, 8 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 85 տարեկան հասակում վախճանվել Է խորհրդային եւ ռուս նշանավոր կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Կռիլատովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հայրիկը վախճանվեց այսօր առավոտյան հիվանդանոցում: Նա հիվանդ Էր երկկողմանի թոքաբորբով»,- ասել Է կոմպոզիտորի դուստրը:
Կռիլատովն ավելի քան 160 ֆիլմերի եւ մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ Է: Նա գրել Է «Թեւավոր ճոճանակ» («Էլեկտրոնիկի արկածները»), «Գեղեցիկը հեռու Է» («Կին-հյուր ապագայից»), «Անտառի եղջերուն» («Ա՜խ, այդ Նաստյան») եւ այլ կինոնկարների երգերի երաժշտությունը: Կռիլատովը ՌԴ Կոմպոզիտորների միության, Կինեմատոգրաֆիստների միության եւ Թատերական գործիչների միության անդամ Էր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում