Հասարակական

Հայաստանի կառավարությունը մտադիր է անցում կատարել ծառայողական էլեկտրամոբիլների օգտագործման

2 րոպեի ընթերցում

 Հայաստանի կառավարությունը մտադիր է անցում կատարել ծառայողական էլեկտրամոբիլների օգտագործման

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ է ուղակել ծրագիր, որով նախատեսվում է, որ կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե նախարարությունն իր հաշվեկշռում քանի մեքենա ունի և արդյոք պլանավորում է անցում կատարել էլեկտրական շարժիչով մեքենաների օգտագործման՝ բնապահպանական նպատակով:

«Մենք միացել ենք Global electric mobility գործընթացին, որն իրականացվում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներքո: Ունենք համապատասխան դրամաշնորհային գումարներ՝ մոտ 700 հազար դոլարի կարգի: Ներկայացրել ենք ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը, և ծրագրով առաջարկում ենք, որ ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամոբիլների: Ծրագրի նախնական փաստաթուղթն ուղարկվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, որն այդ ծրագիրը կֆինանսավորի »,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ եթե ընթացակարգերը պահպանվեն, այս տարվա վերջին բոլոր նախարարները կնստեն էլեկտրամեքենաներ: Եվ դա կիրականացվի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Գրիգորյանը նկատեց, որ էլեկտրամոբիլների զարգացումը շատ արագ տեմպերով է ընթանում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում