Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Դեռ չգիտեմ, թե որքան կբարձրանան աշխատավարձերը: Հաշվարկները մենք անում ենք մի քանի տարբերակով։ Չենք կարող ասել՝ ինչ տարբերակ կաշխատի, եւ ինչ հաշվարկներ հաշվի կառնվեն»,– ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նկատեց, որ ներկայում ԱԻՆ շարքային աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, թեպետ կառավարությունը լուծել է որոշակի այդ հարցը:

«Տվել է բավականին մեծ գումար, որը պարգեւավճարների ձեւով մենք տալիս ենք, հաշվում ենք, որ դա աշխատավարձի ավելացում է, որովհետեւ դա իրենց աշխատավարձերի մոտավորապես 30 տոկոսն է»,– ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում