Հասարակական

Թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին պետությունը կտրամադրի 250 հազար դրամի միանվագ աջակցություն

2 րոպեի ընթերցում

Թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին պետությունը կտրամադրի 250 հազար դրամի միանվագ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պետությունը կտրամադրի 150 հազար դրամի ֆինանսական աջակցություն, թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին` 250 հազար դրամի միանվագ աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Նրա խոսքով` «Բռնադատվածների վարկային պարտավորությունները որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին» կառավարության որոշմամբ` 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին կներվի արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամի վարկեր: «Հաշվետու ժամանակահատվածում հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր միջոցների տրամադրումն իրականացվել է հավաստագրերի միջոցով: Հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 2891 աջակցող սարք»,-նշեց նա:

Հաջորդ կարևոր փոփոխությունն ըստ նախարարի` «Պետական կենսաթոշակների մասին » ՀՀ օրենքում փոփոխություններն են, որոնց արդյունքում 21 հազար շահառուների համար բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ դառնալով 25 հազար 500 դրամ:

«Բարձրացվել է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչի արդյունքում 63 հազար շահառուներին 2019 թվականի հունվարի մեկից վճարվում է 25 հազար 500 դրամ նպաստ»,-հավելեց Բաթոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում