Հասարակական

«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա. Զարուհի Բաթոյան

2 րոպեի ընթերցում

«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա. Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ դա դասագիրք, չէ և, հետևաբար, պարտադիր օգտագործման գրքույկ չէ: «Յուրաքանչյուրն ազատ է գիրքն ընթերցելու համար: Ես դատապարտել եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը և կարևորել եմ հասարակական կազմակերպությունների համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծումը »,-ասաց նա:

Զարուհի Բաթոյանի խոսքով` պետության միջոցներն անսահմանափակ չեն և պետությունն այսօր որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրում ընտանեկան բռնության զոհերին ապաստարանների տրամադրման համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ավելի վաղ դատապարտել է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում