Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Սկսում եմ ճանապարհս դեպի Տոկիո և վերցնելու եմ այն, ինչ ինձ է պատկանում. Միհրան Հարությունյան

Սկսում եմ ճանապարհս դեպի Տոկիո և վերցնելու եմ այն, ինչ ինձ է պատկանում. Միհրան 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը երկար դադարից հետո նորից կմասնակցի ըմբշամարտի մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մայիսի 17-ին կմասնակցի Կրասնոդարում կայանալիք մրցաշարին: «Կրասնոդարում կվերադառնամ մրցագորգ, որ սկսեմ ճանապարհս դեպի «Տոկիո-2020» և վերցնեմ այն, ինչն ինձ է պատկանում է»,-գրել է նա:

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանը հանդես է գալիս խառը մենամարտերում և չի մասնակցել ոչ մի մրցաշարի:

Ավելի վաղ` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարծիք էր հայտնել, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պետք է ապացուցի, որ գործող մարզիկ է՝ նորից թիմ հրավիրվելու համար: «Աշխարհում չկա ոչ մի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի մրցաշարերի: Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն նրա համար: Մարզիկը պետք է լինի հավաքական թիմի հավաքներին, մասնակցի միջազգային մրցաշարերի և ապացուցի, որ գործող մարզիկ է»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Ջուլֆալակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am