Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ապրիլի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, ապրիլ ամիսը հռչակել էր Պատմության ամիս: «Իբրեւ Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդ, ապրիլի 24-ը հռչակում ենք Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ վառ պահելու 1.5 մլն զոհերի հիշատակն ու ընդգծելու նման դաժանությունների կրկնությունն ապագայում կանխելու կարեւորությունը»,– գրված է հռչակագրում: Փաստաթուղթը ստորագրել են Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի նախագահին եւ անդամներին: «Լոս Անջելեսում կա մեծ հայկական համայնք, որոնց մեջ զգալի թիվ են կազմում Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները, որոնք ոչ միայն ապաստան են գտել Կալիֆորնիայում, այլեւ իրենց գործունեությամբ մեծ նպաստ բերել նահանգի զարգացմանը»,–ասել է ՀՀ գլխավոր հյուպատոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]