Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստանը ռեադմիսիոն համաձայնագիր է կնքել 13 երկրի հետ

Հայաստանը ռեադմիսիոն համաձայնագիր է կնքել 13 երկրի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր է կնքել է 13 երկրի՝ Լատվիայի, Լիտվայի, Բուլղարիայի, Չեխիայի հանրապետությունների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի թագավորությունների, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի, Բենիլյուքսի պետությունների, Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Վերադարձ, հետընդունում (ռեադմիսիա) և վերաինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:

«Եվրոպական Միությունը նախկին ԽՍՀՄ երկրների հետ կնքել է 17 ռեադմիսիոն համաձայնագիր: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագրում 14-րդ և 15-րդ հոդվածները վերաբերում են միգրացիային, մարդկանց տեղաշարժին: Կարծում եմ, որ Հայաստանի կողմից պարտականությունների հավուր պատշաճի կատարելու դեպքում առաջիկայում հնարավոր է լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,- նշեց Չոբանյանը:

Նրա խոսքով՝ ռեադմիսիոն համաձայնագրերը մի քանի նպատակ ունեն՝ հեշտացնել երկրի տարածքում օրինական գտնվելու հիմքեր չունեցող անձանց իրենց ծագման կամ իրենց վերջին բնակության երկիր վերադարձը, լուծել վերադարձի գործընթացում պետությունների առջև ծագող հիմնախնդիրները, կազմակերպել վերադարձի արդյունավետ գործընթացը և կանխարգելել տվյալ ոլորտում հիմնախնդիրների առաջացումը:

 Նոր ռեադմիսիոն համաձայնագրեր են նախատեսվում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի,Ղազախստանի, Ղրղզստանի, Հնդկաստանի և Իրանի հետ:

ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կնքվել է 2013 թվականին ապրիլի 19-ին, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից:

Վերադարձն այն գործընթացն է, երբ քաղաքացիներն, ովքեր մեկնում են իրենց մշտական բնակության կամ ծագման երկրից, և որոշակի ժամանակ ապրում արտերկրում՝ որոշում են կամավոր կամ հարկադիր կերպով վերադառնալ իրենց քաղաքացիության երկիր:

Կարևոր է իմանալ որ ռեադմիսիան և վերադարձը ոչ թե իրար փոխարինող հասկացություններ են, այլ դրանք նույն գործընթացի (վերադարձի գործընթացի) 2 տարրերն են: Այսինքն՝ հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակում, մի պետությունը վերադարձնում է իր տարածքում անկանոն կարգավիճակում գտնվող անձանց, իսկ մյուս պետության կողմից իր սեփական քաղաքացիների հետընդունումը սահմանվում է որպես ռեադմիսիա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am