Հասարակական

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը

2 րոպեի ընթերցում

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմաթ»-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին ընթացող «Bett Middle East Leadership Summit & Expo» կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արմաթ»-ը Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր հարուստ փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաև հայ դպրոցականների դետալ առ դետալ ինքնուրույն մոդելավորած ու պատրաստած ռոբոտները, դրանց ծրագրային լուծումները, ինչպես նաև երեքը մեկում հաստոց, որը ներառում է եռաչափ տպիչ, շաղափային և լազերային հաստոցներ:

«Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցում են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Արմաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: ԱՏՁՄ-ն ծրագրում է լաբեր տեղադրել ՀՀ բոլոր դպրոցներում, և բանակցություններ է վարում նաև այն մի շարք երկրներ արտահանելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում