Հասարակական

Վարչապետը պարբերաբար տեղեկություններ է ստանում «1000 դրամների» հիմնադրամին պակաս վճարվող գումարների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը պարբերաբար տեղեկություններ է ստանում «1000 դրամների» հիմնադրամին պակաս վճարվող գումարների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տեղեկություններ է ստանում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին չվճարվող կամ պակաս վճարվող գումարների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի դիտարկմանը, համաձայն որի ստվերից ընկերությունները դուրս են գալիս, բայց հիմնադրամին 1000 դրամների վճարումների քանակը չի ավելանում:

«Դա նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա: Ես այդպիսի տեղեկություններ ստանում եմ պարբերաբար, որ 1000 դրամները միշտ չէ, որ ամբողջական վճարվում են, և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում