Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնել է նրա գտնվելու վայրը

 Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնել է նրա գտնվելու վայրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հետախուզվող Պողոսյանի գտնվելու վայրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրասենյակից նշում են, որ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ «Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։ Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը»,-նշված է հաղորդագրության մեջ:  

Միհրան Պողոսյանի գրասենյակը նախկին գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ հարուցված քրեական գործը համարում է շինծու:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ապրիլիի 16-ին հայտարարել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է Պողոսյանի գտնվելու վայրը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ