Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լուկաշենկոն պատմել Է Բելառուսի եւ Թուրքիայի «եղբայրական» հարաբերությունների մասին

Լուկաշենկոն պատմել Է Բելառուսի եւ Թուրքիայի «եղբայրական» հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, թե կցանկանար Թուրքիայի հետ ունենալ այնպիսի մակարդակի հարաբերություններ, ինչպիսիք Անկարան ունի Մոսկվայի հետ, եւ նույնիսկ՝ ավելի բարձր: Այս կարծիքը նա հայտնել Է թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, որից ապրիլի 15-ին մեջբերումներ Է արել ԲելՏԱ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսկ ինչո՞ւ ոչ: Ռուսաստանը ձեզ հետ այժմ շատ լավ հարաբերություններ ունի, ինչու մենք պետք Է ձեզ հետ ոչ թե վատ, այլ ավելի ցածր մակարդակի հարաբերություններ ունենանք: Դա չպետք Է լինի: Ուստի մենք (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի հետ մեր հարաբերությունների մակարդակը միանշանակ նույնիսկ ավելի վեր կբարձրացնենք, քան Ռուսաստանի Դաշնության հետ ձեր հարաբերություններն են»,-հայտարարել Է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Մինսկն ու Անկարան շատ ընդհանուր շահեր ունեն, մասնավորապես, երկրները կարող են համագործակցել IT-սեկտորում, տեխնոլոգիաների, քիմիական եւ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, ավտոմոբիլային տեխնիկայի արտադրության մեջ:

«Այդ ամենը ձեզ հետաքրքրում Է: Եվ մենք արդեն եկել ենք Թուրքիա, այնտեղ ստեղծում ենք մեր ներկայացուցչությունները, առեւտրի տները, ծառայությունների կենտրոնները: Մեր տեխնիկան առաջավոր Է: Նույնիսկ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, չնայած այն բանին, որ դուք ՆԱՏՕ-ի անդամ երկիր եք, իսկ մենք պատկանում ենք այլ ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ին, մենք ձեզ հետ շփման եզրեր ենք գտել եւ համագործակցում ենք»,- ասել Է Բելառուսի նախագահը:

Լուկեշոնկոն նշել Է ջերմ, բարեկամական միջանձնային հարաբերությունները Թուրքիայի ղեկավարի հետ:

«Մենք միմյանց եղբայր են անվանում, դա եղել Է Ռեջեփ Էրդողանի նախաձեռնությունը, ես նրան անվանում եմ իմ ընկերը: «Տարբեր կերպ, բայց միշտ Էլ մտերիմների, կարելի Է նույնիսկ ասել, հարազատների պես ենք շփվում,- ասել Է Լուկաշենկոն:-Որոշակի իրադարձություններից հետո, որոնք վերաապրեց Թուրքիան, ես այժմ դրանք չեմ նշի, եւ որոնցում ես ակամա ներքաշվել Էի ավելի շատ իմ բարեկամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մատուցմամբ, մենք Է՛լ ավելի մտերիմ ենք դաձել»: Լուկաշենկոյի խոսքով՝ երկու երկրները միմյանց պաշտպանում են միջազգային բոլոր հարթակներում: «Մենք շատ լավ հարաբերություններ ենք կառուցում հզոր, հարուստ Թուրքիայի եւ այստեղ, հյուսիսում շատ կարեւոր Բելառուս երկրի միջեւ: Մենք ոչ մի փակ թեմա չունենք համագործակցության համար, եւ այդ կապակցությամբ մեր հարաբերությունները շատ մտերիմ են եւ շատ բարեկամական»,-ընդգծել Է Բելառուսի ղեկավարը: Այս շաբաթվա ընթացքում պլանավորված Է Լուկաշենկոյի այցը Թուրքիա: Լուկաշենկոն նաեւ լիակատար աջակցություն Է հայտնել Էրդողանի քաղաքականությանն իր երկրի ազգային շահերի պաշտպանության հարցում: «Ես աջակցում եմ պարոն Էրդողանին բազմաթիվ հարցերում, երբ նա պաշտպանում Է ինքնիշխանությունն ու անկախությունը: Ես ճիշտ նույն դիրքն եմ բռնում Բելառուսում»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am