Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում Է «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 15-ին Սոչիում տեղի Է ունեցել «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովի պաշտոնական բացումը, որին այս տարի ավելի քան 3600 հյուր Է գրանցված 74 երկրից (վեցով ավելի, քան անցյալ տարի): Համաժողովում ներկայացված նոր երկրների թվում են՝ Կատարը, Բահրեյնը եւ Նիկարագուան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի պատվիրակությունը՝ հանրապետության Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցում Է համաժողովի աշխատանքին:

Պատվիրակության կազմում են՝ Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը, նախարարության վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը, Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, Հայաստանում Էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը: Համաժողովի շրջանակում հայկական պատվիրակության անդամները կմասնակցեն նիստերի ու կլոր սեղանների, երկկողմ բանակցություններ կվարեն այլ երկրների պետական հատվածի եւ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Այս տարի համաժողովի մասնակիցներին հարգեցած գործարար ծրագիր Է սպասում: Նրանք կկարողանան մասնակցել միջուկային տեխնոլոգիաների զարգացման հրատապ հարցերին նվիրված 18 կլոր սեղանի: Դրանց շրջանակում պլանավորվում Է քննարկել միջուկային այն տեխնոլոգիաների զարգացումը, որոնք նոր հնարավորություններ են բացում բժշկության զարգացման, բացառիկ նյութերի ստեղծման, տիեզերքի նվաճման, արկտիկական տարածքների յուրացման համար, ինչպես նաեւ ծառայում են տնտեսության Էներգետիկական բազայի ամրապնդմանը: Համաժողովն ընթանում Է «Միջուկային տեխնոլոգիաները լավագույն կյանքի համար» նշանաբանով: «Չկա մարդկային գործունեության մի այնպիսի ոլորտ, որտեղ այս կամ այն կերպ ներկա չլինեն միջուկային ճյուղի ձեռքբերումները: Խաղաղ ատոմը կապված Է նաեւ կայուն զարգացման բոլոր այն խնդիրների ու նպատակների հետ, որոնք նշել Է ՄԱԿ-ը»,- հայտարարել Է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: «Այս համաժողովում մենք կքննարկեն նորագույն տեխնոլոգիաները, որոնք կդրվեն մեր մոլորակի ապագայի հիմքում»,-ընդգծել Է նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ