Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը Հայաստանում նպաստում է ռելատիվիստական աստղաֆիզիկայի ոլորտում երկրի դիրքերի ամրապնդմանը

ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը Հայաստանում նպաստում է ռելատիվիստական աստղաֆիզիկայի 
ոլորտում երկրի դիրքերի ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռելատիվիստական աստղաֆիզիկայի ոլորտում հետազոտությամբ զբաղվող ԻԿՐԱՆԵՏ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը գործունեության օրից հասցրել է լուրջ աշխատանքներ իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հայ-իտալական գիտական համագործակցությանը նվիրված միջոցառմանը մասնակիցներն ամփոփեցին համագործակցության ձեռքբերումները, ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությունը Հայաստանում:

«Հայաստանյան կենտրոնի աշխատանքներում հիմնականում ներգրավված են երիտասարդներ ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից, հիմնականում ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի ֆակուլտետներից: Մեր հիմնական ուսումնասիրության առարկան տարբեր աստղաֆիզիկական աղբյուրներում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացներն են: Մենք օգտագործում ենք տարբեր աստղադիտակների, ինչպես օրինակ արբանյակների կամ երկրի մակերևույթի վրա տեղադրված դիտակներով գրանցված տվյալները, մշակում ենք դրանք և ստացված արդյունքներով փորձում ենք հասկանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում: Կենտրոնը Հայաստանում ունի տարածաշրջանային նշանակություն, քանի որ այն կարգավորում է ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությունը Կենտրոնական ասիական երկրներում՝ օրինակ Իրանում, Ղազախստանում: ԻԿՐԱՆԵՏ-ի ակտիվությունը նշված երկրներում իրականացնում է մեր կենտրոնը Հայաստանում: Նման կենտրոնի գոյությունը ցույց է տալիս, որ աստղաֆիզիկան Հայաստանում գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա»,- ասաց ԻԿՐԱՆԵՏ Հայաստանի տնօրեն Նարեկ Սահակյանը:

Կենտրոնն իր գործունեության ընթացքում ուսումնասիրել է մեզանից շատ հեռու գտնվող աղբյուրներում տեղի ունեցող գործընթացներ: Ուսումնասիրություններ են կատարել տարբեր ալիքային տիրույթներում: Հայաստանյան կենտրոնը բավականին ակտիվ համագործակցում է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, հաճախ Երևանում կազմակերպում են գիտական միջոցառումներ, սեմինարներ:

 ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին նշեց, որ կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրներում ունի իր կենտրոնները, սակայն Հայաստանի գրասենյակի համար ինքը հատուկ երազանք ունի, որը կներկայացնի նաև ՀՀ նախագահին: «Մյուս կենտրոնների համեմատ Հայաստանի նկատմամբ իմ վերաբերմունքն այլ է: Շուտով կենտրոն ենք բացում նաև Բելառուսում և Ղազախստանում, ես կցանկանայի, որ Հայաստանը լիներ տարածաշրջանի կիզակետը: Կցանկանայի, որ Հայաստանի ԻԿՐԱՆԵՏ-ն իր մասնաճյուղն ունենա նաև Երուսաղեմում»,-ասաց Ռուֆինին:

Նա նաև տեղեկացրեց, որ տոնում են սև խոռոչի հայտնաբերումը: Առաջին սև խոռոչի պատկերը գրանցվել է ապրիլի 14-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ Հայաստանի ԻԿՐԱՆԵՏԸ բավականին հաջող է իրականացվում գործունեությունը: «Ռելատիվիստական աստղաֆիզիկայի ոլորտում վերջին 2-3 տարվա ընթացքում ավելի քան 40 հետաքրքիր աշխատանքներ են տպագրվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում: Գործունեության այս երկու տարվա ընթացքում արդեն իսկ երկու դիսերտացիա է պաշտպանվել: Եվ Հայաստանի դիրքերն այս ոլորտում ամրապնդվել են»,-նշեց նա:

ԻԿՐԱՆԵՏ-ը միջազգային կազմակերպություն է, հիմնադրվել է 2003-ին, իսկ Հայաստանի կենտրոնը՝ 2016-ին: ԻԿՐԱՆԵՏ-ի հիմնադիր անդամ պետություններն են Իտալիան, Հայաստանը, Վատիկանը և Բրազիլիան: Ցանցի կենտրոնները գտնվում են Հռոմում, Նիցայում, Ռիո դե Ժանեյրոյում և Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]